«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 

Արցախցիները հայի ուժեղ տեսակն են. Նաիրի Հոխիկյան

Արցախցիները հայի ուժեղ տեսակն են. Նաիրի Հոխիկյան
09.09.2022 | 07:26

Արցախի Աստղաշեն գյուղը Ասկերանի շրջանում է։ Այստեղ հիմա կառուցվում են 140-ից ավելի տներ, որոնցից 95-ը արդեն գրեթե պատրաստ է, և մինչև տարեվերջ սեփականատերերը կստանան բանալիները։


Ինձ շատ դուր եկավ այն, որ Աստղաշենի այս թաղամասում ապրելու են նույն վայրից՝ 4 գյուղերից տեղահանված Արցախցիներ։ Լավ է, որ համագյուղացիները կյանքը շարունակելու են կրկին նույն վայրում։ Դա կենցաղն ու սովորույթները, բնակավայրի կոլորիտը պահպանելու լավագույն միջոցն է։


Արցախում ամեն ինչ աստիճանաբար վերադառնում է բնական հունի մեջ։ Արցախցիները հայի ուժեղ տեսակն են։ Մենք միասին ոտքի կկանգնենք, որ մեր հետագա անելիքներին պատրաստվենք։

Դիտվել է՝ 10784

Մեկնաբանություններ